Նոր մանրամասներ հարբած ռուս զինծառայողի՝գիշերով Գյումրու բնակարաններից մեկը ներխուժելու փորձի մասին. aravot.am

Երկու օր առաջ, ժամը, մոտավորապես ժամը 24.00-ի սահմաններում 1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է,  հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: Այնտեղ բնակվում է Երանոսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ռուս զինծառայողը համարյա կես ժամից ավել կոտրում էր իրենց դուռը, տան երկու մանկահասակ երեխաները լեղապատառ էին եղել: «Դռան թակոց լսեցի, ելա, տեսա դուռ փակել եմ, 10 րոպե չանցած, նորից դմբոց եմ լսում, ինչ-որ մեկը ուզում էր դռան փականը կոտրել, ահավոր խփում էր: Լույսը վառեցի՝ հարցրեցի ո՞վ ես, չներկայացավ, միայն պահանջում էր՝ открой дверь: Նորից էր խփում, ամուսինս մոտեցավ, թե սխալ հասցեով ես եկել, երկար ժամանակ համառորեն չէր գնում, զգացվում էր, որ հարբած է: Զանգել եմ ոստիկանություն, 15 րոպե չանցած՝ ոստիկանությունը ներկայացել է, դրան ձերբակալել, տարել են: Ուսին տոպրակ էր, ինքն էլ՝ զինվորական համազգեստով: Երբ ոստիկանները եկան, ես սիրտ առա, դուրս եկա տնից, տեսա, որ 18-20 տարեկան կլիներ: Պերմյակովի արածը աչքներիս առաջ է, դեռ չենք մարսել, ինքը էնպես հարբած էր, չէր կանգնում, որ գլազոկից տեսնեինք, թե ով է: Ասում ենք՝ գնա, չի գնում, պառկել, ձայներ էր հանում, ճչում էր, թե պիտի բացես դուռը: Ոստիկանները եկան, հարցնում են՝ որտեղի՞ց ես եկել, ասում է պոլիգոնների չաստից եմ եկել, ասում են հարազատ, բարեկամ, ի՞նչ ունես էստեղ, մուտքը միգուցե շփոթե՞լ ես, ասեց՝ ոչ: Ոստիկաններն ասին ՝տիկին ջան,  դու հանգիստ մնա, մենք նրան կտանենք: Ես չէի ասի, որ տունն է շփոթել, թող անմիջապես ասեր շփոթել եմ, ամուսինս ասում էր՝ դու սխալ հասցեով ես եկել,  թող գնա, հնար չկար: Ահուսարսափի մեջ ենք, էսպես էլ բան կլինի, էս քաղաքում ապրել չի լինի՞, էս ինչ վտանգավոր քաղաք դարձավ: Երկու մուտք այն կողմ էլի զինծառայողներ կան, վարձով են ապրում, բայց ինքը պահանջում էր մեր դուռը բացել, դուռն էր պոկում, ես չգիտեմ ով էր, ինչ ծրագրով ու նպատակով էր եկել, որ էդպես խփում էր: Խմած-հարբած բարձրացել էր չորրորդ հարկ, ես ոչ մի բան չեմ հասկանում, 30 տարի ապրել եմ էս շենքի մեջ, նման բան ես չգիտեմ: Փառք տամ Աստծուն, որ չկարողացավ դուռը կոտրել: Վախից շաքար էինք ընկել, ես գոռում էի, թե հանկարծ երեխաներին բան չլինի, դե էդ սարսափի միջից անցել ենք: Ամուսինս ասաց, կարո՞ղ է սխալ ես եկել, արի քեզ օգնեմ գտի այն տունը, որն ուզում ես, հնար չկար»: ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հանգամանքները  պարզվում են: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ  Aravot.am-ին ասաց. «Իմ կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միայն կարող ենք հետևություններ անել նշված միջադեպում հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության, ինչպես նաև դրա պատճառների վերաբերյալ»: Դատախազը նաեւ ասաց, որ «զենքի առկայությունը, ըստ առկա փաստական տվյալների, հերքված է, քանի որ նշված զինծառայողը հրետանավոր է, տանկի մասնագետ»: Ըստ  մեզ հասած  տեղեկությունների, Սերգեյ Վասիլի Սուդնիկովը բացատրություն է տվել այն մասին, որ այդ օրը հյուրընկալվել է ընկերոջ տանը, որը բնակվում է  կողքի` Պարույր Սևակ 14 շենքի 9-րդ բնակարանում, ու քանի որ կիրակի է, իրենց ազատ օրն է, երկուսով մի լավ խմել են: Այնտեղից հարբած դուրս է եկել, տաքսի չի գտել,  վերադարձել է և մտել կողքի շենք` շփոթելով ընկերոջ բնակարանի հետ: Նկատենք, սակայն, որ ռուս զինծառայողները իրենց վտանգավոր վարքագծով իսկական փորձանք, սպառնալիք են դարձել գյումրեցի ընտանիքների գլխին: Անցած տարի ռուս զինծառայողներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցում հարբած վիճակում այնպիսի արագությամբ էր վարել մեքենան, որ միանգամից մի քանի մեքենայի էր խփել, լավ է մարդկային զոհեր չէին եղել: Նրանից մեկն էլ հենց նույն օրը՝ դարձյալ հարբած վիճակում կոտրել էր Գյումրու սննդամթերքի խանութներից մեկի ապակին, որ գողություն աներ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am