«Բնական» հակառակորդները

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը երեկ Երևանում հայտարարել է՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է արագորեն լուծել: Ինչպե՞ս: Հավանաբար խոսքը «Լավրովի պլանի» մասին է, որով նախատեսվում է «հինգ շրջանների վերադարձ», ինչպես հայտարարում են Թուրքիայից ու Ադրբեջանից, և ինչը չի հերքում Մոսկվան: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցից Ռիժկովը սրտնեղել է, նշելով, թե այդ թեման շատ է շոշափվում։ «Այո, Ռուսաստանը իրոք զբաղվում է զենքի վաճառքով: Եվ ի՞նչ: Դա չի նշանակում, որ մենք հատուկ ենք վաճառում, որ այնտեղ կռիվ լինի, պետք է ղարաբաղյան խնդիրն արագորեն լուծել, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի», նշել է Ռիժկովը։ Ռիժկովի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար: Նիստում քննարկվել է տուրիզմի և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Ռիժկովի ղեկավարած պատվիրակությունը ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան: Բայց ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների՝ Երևանում կայացած նիստի ընթացքում պետք է պատերազմական գործողությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունվեր` ռուսական կողմը այն հետաձգվեց, չցանկացավ նման հայտարարություն ընդունել, որպեսզի չնեղացնի Ալիևին: Ու հիմա, ռուս գործիչները գալիս-գնում են ու մեզ «բարոյականություն» քարոզում` մեզ, թե` մի նեղվեք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, դա «բնական» է, դա «բիզնես» է... Շարունակեք ձեր «բնական» բարեկամությունը Հայաստանի հակառակորդի հետ, բայց ինչու՞ եք դա «անցկացնում» որպես Հայաստանի հետ «ռազմավարական հարաբերությունների» բաղկացուցիչ մաս, դա պարտադիր քարոզի մա՞ս է: Իսկ այդ քարոզի կարիքը մեր հասարակությունն ունի՞... Ահա ևս մի ուշագրավ դրվագ: Aravot.am-ը Նիկոյալ Ռիժկովին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե` «Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Այստեղ էլ պատասխանը խիստ «օրինաչափ» է: «Կարծում եմ՝ Լավրովը հիմքեր ունի այդպես ասելու… Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Կարծում եմ՝ դա ասելուց Լավրովը նկատի ուներ, որ որոշակի ցանկության դեպքում Ադրբեջանը կարող է հարցը լուծել Թուրքիայի հետ՝ միայն այդպես», ասել է Նիկոյալ Ռիժկովը: Հետևաբար` նաև Թուրքիան ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցը կարող են Մոսկվայի հետ լուծե՞լ, այնպես չէ՞... Ինչ խոսք, կուռ տրամաբանություն է, և ամենակարևորը` ամեն ինչ ասվում է առանց ավելորդ սեթևեթանքների, պարզ, հստակ ու կոնկրետ: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am