Թրամփը, Պուտինն ու Ալիևի «լացուկոծը» Ղարաբաղի համար

Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ երեկվանից շնորհավորում եմ ԱՄՆ նորընտիր նախագահին, այդ թվում և Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն իր ուղերձում մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան: Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը»: Իսկ ահա Ալիևն իր շնորհավորական ուղերձում ոչ միայն չի մոռացել ԼՂ խնդիրն արծարծել, այլև ողջ ուղերձը նվիրել է հենց ԼՂ խնդրին: «Ադրբեջանը երկար տարիներ տառապում է Հայաստանի զավթողական քաղաքականության պատճառով: Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել են փախստական կամ ստիպողաբար տեղահանվածներ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության և միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը պահանջում են անհապաղ ու անվերապահորեն դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից՝ Հայաստանը անտեսում է դա: Մեր վճռական դիրքորշումն է՝ հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՆԱՏՕ-ի, Եվրախորհրդարանի, «Իսլամական համաժողով»-ի կազմակերպության, Չմիավորված շարժման և միջազգային այլ կազմակերպությունների բանաձևերն ու որոշումները պետք է կատարվեն: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հուսով եմ, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ն ձեր ղեկավարության ներքո իր ներդրումը կունենա այդ հակամարտության կարգավորման մեջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», գրել է Ալիևը ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին: Օբամայի վարչակազմը, կարելի է ասել, Ալիևի համար «լավագույններից» չէր: Օբամայի իշխանության տարիներին էականորեն բարդացան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, իսկ Ղարաբաղի հարցում պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը, կարելի է ասել, համահունչ էր հայկական կողմի դիրքորոշմանը: Վստահաբար Ալիևը Թրամփից այլ սպասելիքներ ունի, նա ակնկալում է Թրամփից ադրբեջանանպաստ դիրքորոշում, և այդ ճանապարհին իր ուղերձով արդեն իսկ կատարել է առաջին քայլը: Թրամփին երեկ շնորհավորել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա Թրամփին հաջող գործունեություն է մաղթել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում, շեշտել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ն դաշնակիցներ են, երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և միասնական արժեքների վրա։ Նշվում է, որ հեռախոսազրույցն անցել է ջերմ մթնոլորտում։ Էրդողանը և Թրամփը քննարկել են նաև թեմաներ՝ կապված ահաբեկչության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս, առաջիններից էր, որը շնորհավորեց ԱՄՆ նորընտիր նախագահին: Նա հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ են ԱՄՆ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը, ինչը դյուրին չի լինելու. «Մենք լսել ենք Դոնալդ Թրամփի նախընտրական հայտարարությունները, որոնք նպատակամղված էին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վերականգնմանը: Մենք հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս, որ դա դյուրին ճանապարհ չի լինելու՝ հաշվի առնելով այն անկումային վիճակը, որում, ցավոք, գտնվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները»,-ասել է նա: Պուտինը շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից: Ինչպիսին կլինեն ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները` Թրամփի օրոք: Այս հարցից է, թերևս, կախված հարցը, թե ինչպիսի ազդեցություն կունենա երկու գերտերությունների քաղաքականությունը նաև տարածաշրջանի նկատմամբ: Քարոզարշավում Թրամփը խոստացել էր դյուրացնել կամ վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի և հավանաբար՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի բռնազավթումը: Արդյոք Թրամփը կհամաձայնվի՞ Ռուսաստանին ընձեռել մեծ ազդեցություն` հետխորհրդային տարածքում: Սա է այն հարցը, որի պատասխանն առաջիկայում կունենա իր ազդեցությունը տարածաշրջանի և, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am