Պառակտված ԱՄՆ-ը ու իշխանության սահուն անցումը

Ամերիկյան պատմության վերջին տասնամյակների ամենալարված և դրամատիկ ընտրություններն ավարտվեցին հանրապետական Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակով: Ժամանելով իր նախընտրական կենտրոնակայան` Թրամփը ելույթ ունեցավ, և բավական ջերմ ու հարգալից է արտահայտվել դեմոկրատական մրցակցի մասին: «Հիլարին շատ երկար ժամանակահատվածում լարված աշխատել է, և մենք պարտավոր ենք երախտապարտ լինել մեր երկրին նրա մատուցած ծառայության համար, անկեղծ եմ դա ասում»,- Մանհեթենում իր աջակիցների հավաքում ասաց ԱՄՆ ընտրյալ նախագահը: «Նա շնորհավորել է մեզ, սա մեր հաղթանակն է»,- ասել է Թրամփը, նշելով, որ Քլինթոնին և նրա ընտանիքին լավագույն մաղթանքներն է փոխանցել և ընդգծել, որ մրցակիցն արժանի և ծանր ընտրապայքար է վարել: Ապա նորընտիր նախագահը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և հաղթահարել այս ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած տարաձայնությունները: «Եկել է պառակտումներից առաջացած վերքերը բուժելու, համախմբվելու ժամանակը: Բոլոր հանրապետականներին, դեմոկրատականներին և անկախ դիրքորոշման մարդկանց ասում եմ՝ միավորվելու ժամանակն է, ես խոստանում եմ յուրաքանչյուր քաղաքացուն՝ ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը, սա շատ կարևոր է»,- ասել է Թրամփը: Ընտրյալ նախագահը նաև ուղերձ է հղել համայն աշխարհին, ասելով, որ միշտ առաջնահերթություն համարելով Ամերիկայի շահերը, ԱՄՆ-ը միաժամանակ արդար կլինի բոլոր ազգերի և պետությունների նկատմամբ: «Մենք ձգտելու ենք ոչ թե առճակատման, այլ ընդհանուր շահերի, ոչ թե հակամարտության, այլ գործընկերության»,- ասել է ընտրյալ նախագահը: Թրամփը և Քլինթոնը ընտրարշավի ընթացքում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության հարցերում տարբեր դիրքորոշումներ են արտահայտել: Քլինթոնը ասել է, որ շատ խիստ կլինի Մոսկվայի հանդեպ, մինչդեռ Թրամփը նշել է, որ կփորձի գտնել համաձայնության եզրեր հատկապես «Իսլամական պետության» դեմ պատերազմում: Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարին: Ամերիկյան ընտրական համակարգի կանոնների համաձայն, նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքի պաշտոնական հաստատումը կլինի միայն գալիք տարվա հունվարին: Իսկ այս տարվա դեկտեմբերի 19-ին Ընտրիչների կոլեգիան քվեարկություն կանցկացնի, արդյունքը կհրապարակվի 2017-ի հունվարի 6-ին: Ապա` հունվարի 20-ին, տեղի կունենա ինաուգուրացիան՝ հանդիսավոր երդման արարողությունը, և հանրապետականներ Դոնալդ Թրամփն ու Ինդիանայի նահանգապետ Թիմ Քեյնը կստանձնեն նախագահի և փոխնախագահի պաշտոնները ու կփոխարինեն դեմոկրատականներ Բարաք Օբամային և Ջո Բայդենին: ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում, նշելով, որ ինքը շնորհավորել է հանրապետական մրցակցին` ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ: Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում իր ելույթում Քլինթոնն աջակիցներին ասել է, թե ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը «շատ ավելի պառակտված է, քան մենք կարծում էինք»: Նա նաև ասել է, թե ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «մոտենալ առանց նախապաշարհմունքների և առաջնորդելու հնարավորություն տալ»: Քլինթոնը հայտարարել է, որ օրենքի գերիշխանությունը, իրավահավասարությունը, խղճի ազատությունը պետք է «հարգվեն» և «պաշտպանվեն», և դա Ամերիկայի քաղաքացու պարտավորությունն է: Քլինթոնն ընդգծել է, որ իր քաղաքացիական պարտքն է համարում նպաստելու «լավագույն, ավելի հզոր և արդար Ամերիկա կառուցելուն» և պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների նոր առաջնորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ: Իր ելույթում աջակիցներից մի քանի անգամ ներողություն խնդրելով և ափսոսանք հայտնելով ամերիկյան նախագահական ընտրություններում իր կրած երկրորդ պարտության կապակցությամբ` Քլինթոնը նաև ասել է. - «Ափսոսում եմ, որ մենք չկարողացանք այս ընտրություններում առաջ մղել մեր արժեքները: Սա շատ ցավալի է, և դեռ երկար ժամանակ ցավ կպատճառի, բայց հիշեք՝ մեր արշավը ոչ մեկ անձի շուրջ էր, ոչ էլ մեկ ընտրության»: Եզրափակելով ելույթը` Քլինթոնը դիմել է այն կանանց «ովքեր հավատում էին իր արշավին»: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ոչինչ ինձ այնքան չի հպարտացրել, որքան ձեր հերոսը լինելը», - ասել է նախկին առաջին տիկինը` շարունակելով. - «Իսկ այժմ բոլոր փոքրիկ աղջիկներին, ովքեր դիտում են ինձ. երբե՛ք մի թերագնահատեք ձեր կարևորությունը, դուք արժանի եք յուրաքանչյուր հնարավորության, որպեսզի գնաք ձեր երազանքի ետևից»: Իսկ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ասել է, որ հրահանգել է իր աշխատակազմին ամեն ջանք գործադրել, որպեսզի իշխանության փոխանցումը հնարավորինս հարթ անցնի: Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին Սպիտակ տուն է հրավիրել ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին` գործընթացը սկսելու համար: Ահա, ամերիկյան իրականությունը` ժողովրդավարության հաղթանակը, իշխանության սահուն փոխանցում նոր նախագահին: Ընտրություն, որը կասկած չի հարցում որևէ մեկի մոտ` անկախ լարված քարոզարշավի ընթացքում երկու թեկնածուների` միմյանց ուղղությամբ հնչեցրած մեղադրանքներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am