Օբաման Կոնգրեսից 755 մլն դոլար կխնդրի
Հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 755 մլն դոլար կխնդրի քաղցկեղի դեմ պայքարի համար: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է tass.ru-ն: Գումարը նախատեսվում է Ազգային առողջապահական ինստիտուտների, ԱՄՆ դեղորայքի վաճառքներին հետևող կազմակերպությունների, հիվանդության բուժման և դեղերի ստեղծման համար: Ընթացիկ տարում ծրագրված է ամերիկյան բյուջեից 195 մլն դոլար հատկացնել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարին:
