Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյքը բաժանվել են
Լուրերը այն մասին, որ Բրեդլի Կուպերը և Իրինա Շեյքը բաժանվել են, հաստատվել են: Հայտնի է դարձել, որ նրանք բաժանվել են դեռևս Նոր տարուց առաջ, հայտնում է 7days.ru-ն: Ինչպես պատմել է Իրինայի ընկերուհիներից մեկը, դրանից ոչ շատ առաջ զույգը մի քանի անգամ վիճել է դատարկ բաների համար: Սակայն բաժանման իրական պատճառը Կուպերի պաշտելի մոր ինտրիգներն են, ով ապրում է որդու հետ միևնույն տանը: Այն բանից հետո, երբ Իրինան տեղափոխվել է ապրելու Կուպերի տանը, մայրը սկսել է անընդհատ բողոքել Իրինայից: Մորը խաղաղեցնելու համար Կուպերը փորձել է «ճնշում գործադրել» Շեյքի վրա: Սակայն վերջինս նրան դրել է ընտրության առջև` կամ ինքը, կամ մայրը: Պարզ է, որ Իրինան վստահ է եղել, որ Կուպերը կնտրի իրեն, սակայն սխալվել է: Արդյունքում նա իր 30-ամյակը տոնել է առանց Բրեդլիի: Ճիշտ է, Իրինան միայնակ չի եղել: Այս անգամ նրան ընկերակցել է մոդելային բիզնեսում նրա գործընկերը` 25-ամյա Սթիվեն Ջեյմսը:
