Արքայազնը`ամենաբարձր վարձատրվող բրիտանացի նկարիչների ցանկում
Բրիտանական գահի ժառանգորդ՝ Ուելսի արքայազն Չարլզը, որի նախասիրություններից մեկը ջրաներկով նկարելն է, դարձել է Միացյալ Թագավորության ամենաբարձր վարձատրվող նկարիչներից մեկը: Արքայազնի լոնդոնյան նստավայրի՝ Կլարենս-Հաուսի գրասենյակի տվյալներով՝ արքայազնի նկարների վերատպումների վաճառքից 1997-ից ի վեր կազմել է 2 մլն ֆունտ՝ 2,86 մլն դոլար, գրում է tass.ru: Կլարենս-Հաուսը պնդում է, որ արքայազնը իր կտավները նկարում է բաց օդում և հաճախ ավարտում է դրանք մեկ շնչով՝ չթողնելով հաջորդ օրվան: Որպես կանոն՝ Չարլզը զբաղվում է բնանկարչությամբ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատկապես լեռնադահուկային հանգստավայրերում:
