Ուկրաինան ու Թուրքիան կարող են հաստատել ռազմական համագործակցություն
Daily Sabah թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Անկարան ու Կիևը կարող են հաստատել ռազմական համագործակցություն: «Անկասկած է, որ հնարավոր է անվտանգության ու պաշտպանության ոլորտում ամեն տիպի համագործակցություն»։ Կլիմկինը նաև կոչ է արել ամրապնդել այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունները՝ հավելելով, որ Ուկրաինայի ու Թուրքիայի գործընկերությունը Սև ծովում անվտանգության անկյունաքարն է։ Կլիմկինը հավելել է, որ անհրաժեշտ է պայքարել տարածաշրջանի ապագայի համար, և որ Թուրքիայի հետ գործընկերությունը պահանջվում է Ռուսաստանի ազդեցության զսպման համար։
