«Ժամանակ». Կշարունակեն քանդել

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը մտահոգ է՝ որքան է շարունակվելու երեւանյան աղավաղությունը: «Պատմություն ունեցող քաղաքները կենտրոնը պահում են որպես արժեք, իսկ մեզ մոտ չկա այդպիսի բան, ախպեր-տղերքը չէին կարող մի քիչ թողնեին քաղաքին, պետք է ամբողջը բիզնեսի վերածել: Մեր քաղաքի ապերոները չեն կարող առանձին թաղամասերում բիզնես անեն, նրանք օպերայի գլխին պետք է լինեն, հրապարակի գլխին պետք է լինեն: Եվ պարզվեց, որ Երեւանը պատմություն չունի, Երեւանը էկոլոգիական խնդիրներ չունի: Եկեք ամբողջը ջնջենք, շենքեր նկարենք»,- ասում է նա: Հներին  փոխարինող նորակառույցները վտանգում են երեւանցիների կյանքը, համոզված է Կարինե Դանիելյանը: ԱԺ-ում օրենքի նախագիծ կա՝ հին շենքերը պահպանելու եւ քանդման դեպքում նորը չկառուցելու մասին, բայց Կարինե Դանիելյանը վստահ է, մինչեւ նախագիծն օրենք դառնա, քաղաքն իր դեմքը կորցրած կլինի։ Իսկ Երեւանի կենտրոնում ծնված- մեծացած Արթուր Բախտամյանը այլ կարծիքի է. Երեւանի որոշ  կորուստներին դեմ չէ: «Ես դեմ չեմ, որ Երեւանը ժամանակակից քաղաք դառնա: Էս շենքերը պետք է քանդվեն, ու տեղը կանաչ լինի: Չեմ ասում՝ բարձրահարկեր կառուցնեն, բայց պետք է էս կիսաքանդ, մոխրագույն, «խանգռած» շենքերի փոխարեն թարմ շունչ լինի Երեւանում»: Արթուր Բախտամյանը Երեւանը  պատմամշակութային քաղաք չի համարում, վստահ է՝ քաղաքին նորություններ են պետք: Հին Երեւանը նորով փոխարինելու բանավեճը դեռ երկար է շարունակվելու։ Արամի 30-ը մի քանի օր առաջ, տարածքի սեփականատիրոջ ձեռամբ, քաղաքապետարանի թողտվությամբ, արդեն անցյալ է, հերթը Աբովյան-Պուշկին- Սախարովի հրապարակի պատմական եռանկյունունն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am