Վաշինգտոնը 10 մլն դոլար կհատկացնի Վրաստանին
Վրաստանի սահմանապահ ծառայությունը և ԱՄՆ ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը համաձայնագիր են կնքել սահմանները ամրապնդելու համար Վրաստանին 10 մլն դոլար հատկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` մեջբերելով վրաց ՆԳՆ-ի հաղորդագրությունը, առաջին հերթին կամրապնդվի հայ-վրացական սահմանը: «Մինչև 2017-ի մարտը հայ-վրացական սահմանի վրացական հատվածը ամբողջությամբ կհամալրվի վերահսկողության համակարգերով և տեխնիկական միջոցներով», - ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Նախատեսվում է նաև «Քասումլո» և «Քեդա» սահմանային հատվածների ամրապնդումը, որոնք գտնվում են վրաց-թուրքական սահմանին:
