Թրամփը խոստովանել է
ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի համարձակվում կանխատեսել այսօր երեկոյան Այովայում կայանալիք առաջին հավաքների ելքը, որոնց ընթացքում պետք է ընտրվեն ազգային համագումարների համար պատգամավորների Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, գրում է tass.ru-ն: NBC-ի հեռուստաեթերում Թրամփը իր ինքնավստահությամբ հանդերձ խոստովանել է, որ ինքը նույնպես նյարդայնանում է ընտրարշավի նոր փուլից առաջ: Նա հույս է հայտնել, որ Այովայում Հանրապետական կուսակցության կողմնակիցները ակտիվություն կցուցաբերեն: Նա հիշատակել է նաև իր ամենաուժեղ մրցակցի՝ տեխասցի սենատոր Թեդ Քրուզի մասին՝ նրան անվանելով «տաղանդավոր տղա»:
