«Գազպրոմ»-ը դեպի Եվրոպա գազի արտահանումը հասցրել է 15.1 մլրդ խ.մ.-ի
Հունվարի արդյունքներով, «Գազպրոմ» ընկերությունը դեպի Եվրոպա գազի արտահանումն ավելացրել է 36.1%-ով՝ հասցնելով 15.1 մլրդ խորանարդ մետրի: ԸստRNS-ի, այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նրա խոսքով, ամենամեծ աճն արձանագրել են ռուսական գազ սպառող առանցքային երկրները: «Մասնավորապես, Գերմանիա արտահանումն աճել է 50.9%-ով, Մեծ Բրիտաիա՝ 185.7%-ով, Իտալիա՝ 16.1%-ով, Լեհաստան՝ 67.2%-ով»,- ընդգծել է Միլլերը: Gazeta-ի փոխանցմամբ, օպերատիվ խորհրդակցության ընթացքում Միլլերը նաեւ հավելել է, որ «ռուսական գազի պահանջարկը հեռավոր արտերկրում շարունակում է վստահորեն աճել»:
