Լավրովը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ:
Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրներին:
Արաբական Միացյալ Էմիրություններում Սերգեյ Լավրովին կընդունի Աբու Դաբիի արքայազն Մուհամեդ ալ Նահայան: Նա նաև կհանդիպի ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ: