Հայրենիքի համար կյանք նվիրաբերելը վաղեմության ժամկետ չունի

  Պաշտպանության  նախարար  Վիգեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել մի հիմնարար ծրագիր, որի անհրաժեշտությունը մեր իրականության մեջ վաղուց կար: Ավելին, այն ազգային և բարոյական պարտքի  ծանր բեռ էր մեր հասարակության և պետության համար, ուստի այս խնդրին  պետք էր ավելի վաղ  անդրադառնալ: Պաշտպանության նախարարը  նախագահին զեկուցել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու  նոր պետական ծրագիրը, որը մշակվել է  Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում: Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Այս վճարումները կատարվելու են նոր ստեղծվելիք  հիմնադրամի միջոցով, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի  պետք է փոխանցի ամսական 1000 դրամ գումար: Բացի ՀՀ-ում աշխատող քաղաքացիներից կամավրության  հիմունքներով  հիմնադրամը հավաքագրելու է նաև մասնավոր  նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է, բացառապես,  ապահովագրական վճարները վճարելու նպատակով: : Ինչպես տեղակացնում է  նախագահի լրատվական ծառայությունը՝ ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: Ինչպես ասում են,  լավ է ուշ, քան՝  երբեք: Ամսական 1000 դրամը նույնիսկ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող, նվազագույն աշխատավարձով վարձատրվող ՀՀ քաղաքացու  համար իրատեսական վճարում է, որը չի կարող դիտարկվել իբրև լրացուցիչ բեռ: Ապրիլյան պատերազմի օրերին  ակնհայտ էր, որ  ազգովի պատրաստ ենք  անմնացորդ աջակցելու սահամանը պահող զինվորին ու նրա ընտանիքին: Ավելի բարձր վարձատրվողները կարող են 1000-ի փոխարեն, օրինակ, 5000 դրամ վճարել: Գլխավոր խնդիրն այստեղ վստահությունն է: Շատ կարևոր է, որ կասկածի նշույլ անգամ չընկնի  այս կարևոր նախաձեռնության նպատակով արված համազգային հանգանակության և դրա հիմքում դրված գաղափարի վրա: Անշուշտ, այստեղ պետությունը ակնկալում է նաև արտերկրում աշխատող և ապրող մեր հայրենակիցների նվիրատվությունները, որը ևս վստահության մթնոլորտ  ապահովելու պարագայում անպայման լինելու է: Հիմնական  և ամենկարևոր խնդիրը թերևս այն է, որ ծրագիրը գործելու է  2017 թվականի հունվարի 28-ից     հետո  և տարածվելու է նշված ժամկետից հետո առաջացած դեպքերի վրա:  Այսինքն մինչ այդ պահը  զոհված զինվորականների ընտանիքները և հաշմանդումություն ստացած զինվորականները  հիմնադրամի ապհովագրական վճարներից չեն օգտվելու: Սերժ Սարգսյանը հանձնարարել է զուգահեռաբար աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ. «Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները»,- ասել է նախագահը: Առկա հաշվարկները այս  պահին, հավանաբար,  հնարավորություն չեն ընձեռում  նախկին զոհվածների և վիրավորների  համար  ևս նման վճարներ հատկացնել, բայց հիմնադրամի գործարկումից  հետո իրավիճակը կարող է փոխվել:  Հայակական էլիտան այստեղ լուրջ անելիք ունի, միջոցներ պետք  է գտնել բոլորի համար՝ առաջին փուլում, թերևս, սահմանելով որոշակի  առաջնահերթություն: Հայրենիքի համար կյանք նվիրաբերելը  վաղեմության ժամկետ չունի   և մենք՝  բոլորս,  քանի դեռ ապրում ենք և ունենք պետություն,  այդ պարտավորությունից ազատված չենք:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 96 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am