Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
Աֆղանաստի մայրաքաղաք Քաբուլում մահապարտն իրեն պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ:
Զոհերի թիվը հասնում է 20-ի, իսկ վիրավորներինը` 29-ի, հաղորդում է ՏԱՍՍ» գործակալությանը:
Առկա տեղեկատվության համաձայն` մահապարտը կանգնած է եղել հերթի մեջ ոստիկանական բաժանմունքի մոտ: Մոտանելով դռանը` նա ամբոխի մեջ գործի է դրել իրեն ամրացրած պայթուցիկ նյութը: Թե ո՞ր ահաբեկչական ուժն է կատարվածի պատասխանատվոթյունը վերցնում իր վրա, դեռ հայտնի չէ: