Պան Գի Մունը քննադատել է Հորդանանի Արևմտյան ափի «բռնազավթումը»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Հորդանանի Արևմտյան ափի «բռնազավթումը»: Այդ մասին նա գրել է The New York Times-ի հեղինակային սյունակում: Նրա կարծիքով՝ վտանգված է ոչ միայն իսրայելցիների, այլև պաղեստինցիների անվտանգությունը: «Անվերջանալի օկուպացիայի ենթարկել մեկ այլ ազգի, նշանակում է խաթարել իսրայելցիների և պաղեստինցիների անվտանգությունը և ապագան»,- ասել է նա: Նա նաև կոչ է արել պաղեստինցիներին անմիջապես դադարեցնել Գազայի տարածքում թունելների շինարարությունը, որոնք օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի կողմից մաքսանենգության և իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու համար: Պան Գի Մունը հույս է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև համաձայնության ձեռք բերման վեևաբերյալ, սակայն նաև խոստովանել է, որ դա հնարավոր է միայն փոխզիջմամբ:
