ԴԱԻՇ-ը նվազեցրել է զինյալների աշխատավարձերը
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը եռակի նվազեցրել է զինյալների աշխատավարձերը Թուրքիայում նավթի անօրինական վաճառքի եկամուտների նվազումից հետո, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին: «Կապված Թուրքիայում նավթի անօրինական շրջանառության ֆինանսական հոսքերի նվազման հետ, անցած շաբաթ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը եռակի կրճատել է զինյալների դրամական վճարումները, ինչը զգալի խնդիրներ է առաջացրել զինյալների նոր ջոկատների ձևավորման համար»,- ասել է Կոնաշենկովը: Նա նշել է, որ շնորհիվ ռուսական ավիացիայի գործողությունների հաջողվել է նվազեցնել բանդիտական խմբավորումների մարտունակությունը: Նա նաև հայտնել է, թե Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հարվածները կարողացել են խափանել Դեյր-Զոր քաղաքի վրա ահաբեկիչների հարձակման փորձը:
