«Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու մյուս երկրները, ներառյալ՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ երկիր:Ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում։
Դրա հետ կապված՝ ներկայումս նոր անվանումների հայտնվելը չի ազդի ռուսական դիրքորոշման վրա, որը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Մենք առկա մշակումների հիման վրա շարունակում ենք միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին»,-ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ APA-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելն արդյոք կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա:
«ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերին:Մասնավորապես, նոյեմբերի 10-ին ԼՂ թեման կքննվի ԵԱՀԿ մշտական խորհրդում, ինչպես նաև Վիեննայում՝ Մինսկի խմբի նիստում։ Ենթադրում ենք, որ աշխատանքը կշարունակվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը»,- հարցին, թե արդյոք հարցը քննարկվելու է Համբուրգում՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, պատասխանել է Զախարովան :
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը