Ամեն ինչ էլ հնարավոր է էս կյանքում
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցերին, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը չբացառեց, որ կարող է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Հարցին, թե ինքը` պատգամավորը տեսնո՞ւմ է իրեն Օմբուդսմենի պաշտոնում, «Շմայս» մականունով հայտնի գործարար պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է էս կյանքում»: Մյուս հարցին թե մասնավորապես ի՞նչ գործունեություն կծավալի Մովսիսյանը, եթե հաստատվի ՄԻՊ պաշտոնում, Մովսիսյանը պատասխանեց. «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»:
