Պուտինը հավանության է արժանացրել «Google-ի հարկի» սահմանումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պատրաստել օրենսդրությունում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները, որոնք կապահովեն Ռուսաստանում IT-ընկերությունների կողմից գործունեության իրականացման հավասար պայմաններ: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում, գրում է gazeta.ru-ն: Համապատասխան առաջարկները պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանի նախագահի հանձնարարությունները մասնավորապես վերաբերում են ռուսական շուկայում իրենց ծառայությունների վաճառքով զբաղվող արտասահմանյան ընկերությունների համար հավելյալ արժեքի հարկի սահմանման հարցին: Մասնավորապես, հարկը կարող է վերաբերել Google-ին և Apple-ին:
