Մենք հո չե՞նք կարող ստիպել
«Անձամբ ինձ համար Կարեն Անդրեասյանի հրաժարականն անսպասելի էր: Մամուլը եւ քաղաքական ուժերը պնդում են` իմանալու նրա հրաժարականի պատճառը: Բայց նա որոշել է չխոսել այդ մասին: Մենք հո չե՞նք կարող ստիպել», - ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ Հայաստանի նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իրավունք ունի չբացատրել իր հրաժարականի պատճառները:
