«Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին դատախազության շենքի վրա
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա: Դատախազությունից այդպես էլ ոչ ոք չի մոտեցել ակցիայի մասնակիցներին: Նշենք, որ ակցիայի մասնակիցները նաեւ պահանջում են պատժել Գեւորգ Սաֆարյանի գործով տուժող ճանաչված՝ Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին՝ պնդելով, որ նա բռնություն է գործադրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ:
