Նոյեմբերի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ղազախստանի և Վրաստանի ներկայացուցիչները։ Հայ կիոկուշին կարատեիստները բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով 6 ոսկե, 3 արծաթե և 10 բրոնզե մեդալ։ Հայաստանը Վրաստան էր մեկնել մեծ պատվիրակությամբ` 27 մարզիկ, 3 մրցավար, 3 մարզիչ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Նշենք, որ Կովկասի առաջնությունը մեկ անգամ հետաձգվել էր․ ապրիլին ռազմա-քաղաքական իրավիճակի սրման պատճառով հայկական կողմը չէր մեկնել Վրաստան, որի պատճառով կազմակերպիչները հետաձգել էին մրցաշարի անցկացումը։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը