Զիկա վիրուսի վտանգը տագնապալի մակարդակի է հասել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ զիկա վիրուսը, որը ենթադրաբար մեծաթիվ նորածինների մոտ նկատվող արատի պատճառն է, արագորեն տարածվում է, և այն կարող է սպառնալ ավելի քան չորս միլիոն մարդու: Նախորդ տարի, վիրուսի դեպքեր են նկատվել Ամերիկա մայր ցամաքներում, և այն այժմ արագորեն տարածվում է: Ներկայիս տվյալներով վիրուսի դեպքեր են գրանցվել տարածաշրջանի 23 երկրներում: Տագնապի մակարդակը չափազանց բարձր է: Վիրուսի սկիզբը ասոցացվում է չափազանց փոքր գլխով նորածինների ծնունդի թվի զգալի աճի հետ: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը, իսկ այն փոքրաթիվ մարդիկ ովքեր ախտանիշներ ունեն, ընդհամենը փոքր ինչ բարձր մարմնի ջերմասիճան, ցան և վերջույթների թեթևակի ցավ են նկատում: Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց և նրանց երեխաների վրա: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա:
