Ռուսական ավիացիան Հալեպի մերձակայքում ոչնչացրել է զինամթերքով լի ավտոշարասյունը. տեսանյութ
Youtube-ում գերատեսչության կայքում հայտնվել է նոր տեսանյութ, որը ցուցադրում է, թե ինչպես են ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները ավիահարված հասցնում հակառակորդի օբյեկտներին: Այս անգամ օդաչուները խափանել են Հալեպի մերձակայքում զինյալների զորամիավորումների մատակարարումը՝ ռմբակոծելով բեռնատարների խոշոր ավտոշարասյունը, որոնք, ըստ օպերատիվ տվյալների, տեղափոխել են ռազմամթերք ու զենք ահաբեկիչների համար, հայտնում է LifeNews-ը:
