Մահացել է Իլհամ Ալիեւի հորեղբայրը
Ադրբեջանում հունվարի 31-ին 88 տարեկանում մահացել է Ջալալ Ալիեւը՝ երկրի գործող նախագահի հորեղբայրը, Հեյդար Ալիեւի եղբայրը Ինչպես հայտնում է contact.az-ը, Ջալալ Ալիեւը եղել է Ազգային ակադեմիայի գործող անդամ, կենսաբան: Երկար տարիներ նա եղել է խորհրդարանի պատգամավոր ու «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ամենակարկառուն անդամներից մեկը:
