Պուտինին փոխանցել են Էրդողանի առաջարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ցանկության մասին, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինին զեկուցվել է նախագահ Էրդողանի ցանկության մասին»,- ասել է նա: Սակայն Պեսկովը խուսափել է պատասխանից՝ արդյոք ինչ-որ որոշում ընդունվել է հնարավոր հանդիպման վերաբերյալ:
