Patriot-ները վերադարձվում են Թուրքիա
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել դարձյալ Թուրքիայի տարածքում տեղակայել Patriot զենիթահրթիռային համակարգեր այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերին պատկանող ինքնաթիռը կրկնակի խախտել է այդ երկրի օդային տիրույթը, հայտնում է Haber7 թերթը: Դաշինքը մտադիր է Թուրքիա ուղարկել իր ինքնաթիռները՝ աջակցելու տեղի հակաօդային պաշտպանության համակարգերին:
