Կենացներն ու պետպատվերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի նոր կադրերը, որոնք ներկայացվել են հանրության դատին որպես տեխնոկրատ պրոֆեսիոնալներ, հերթով ցույց են տալիս իրեն «պրոֆեսիոնալիզմը»: Հերթը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանինն է, «Ինգո Արմենիա» բժշկական ապահովագրական կենտրոնի նախկին տնօրեն ու համատեղության կարգով Կարեն Կարապետյանի մանկության ընկերը, որն ամենակարեւորն է, կարեւոր ատրիբուտներից մեկն էլ նրա միլիոնատեր լինելն է, ինչի մասին առաջին բեմելի ժամանակ հայտարարեց Ալթունյանը։ Իսկ Ալթունյանի պրոֆեսիոնալիզմը 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ այն հարցում է, որ նա անգերազանցելիորեն մատների արանքով ու անլուրջ էր վերաբերում այն կարեւոր ոլորտին, որը գործ ունի մարդկային կյանքերի հետ։ Նա ընդգծված հեգնանքով ու արհամարհանքով էր խոսում իր քիմքին ոչ հաճելի հարցերի մասին, իսկ շատերին էլ միտումնավոր չէր անդրադառնում։ Վահե Հովհաննիսյանն ասենք անդրադարձավ զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում վիրավորվածներին բժշկական օգնություն տրամադրելուն, վկայակոչեց հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվածներին.«Չպետք է վիրավորի համար գյուղով, բարեկամներով կամ Facebook-ով փող հավաքել, սա պետության պարտավորությունն է, պետությունը պետք է տիրություն անի, աշխարհի լավագույն հիվանդանոցներում բուժում ապահովի: Դուք ի՞նչ եք կարծում այս հարցով»,- ասաց Հովհաննիսյանը: Նա մի շարք այլ հարցեր ուղղեց նախարարին, որոնց սպառիչ պատասխանները չստացավ, իսկ պետության կողմից վիրավոր զինվորներին անվճար բուժօգնություն տրամադրելու հարցին նախարարն ընդհանրապես չանդրադարձավ։ Պատգամավորները բարձրացրեցին նաեւ պետպատվերի խնդրահարույց հարցը։ Նաիրա Զոհրաբյանն այսօր Առողջապահության հետաքրքրվեց, թե ինչպես են լուծելու պետպատվերի ոլորտում առկա խնդիրները:«Ապրիլից արդեն ստանում ենք հազարավոր նամակներ քաղաքացիներից, որոնք պետպատվերը ստացել են, բայց գնում են հիվանդանոցներ և պարզում, որ պետպատվերը վերջացել է ու հետո սկսում են հերթագրել: Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել, որ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի» նախարարին լուսավորեց Զոհրաբյանը: Պատգամավորի գնահատմամբ այս ոլորտում խայտառակ վիճակ է, երբ հիվանդին «պաս» են տալիս տարբեր բաժիներով ու փող են աշխատում: «Մարդը գլխացավից բողոքում է, բայց նրան մի հատ ուղարկում են ռենտգենի, սոնոգրաֆիայի, մի հատ ուղակում են լողի, չգիտեմ որտեղ, քանի որ բոլորը շղթայով կապված են: Հետո էլ ասում են՝ կգնաս այ էս դեղատնից կառնես դեղը, քանի որ այդ դեղը մենակ տվյալ դեղատնում է, որովհետև գիտենք, որ տվյալ բժիշկը ատկատով աշխատում է տվյալ դեղատան հետ: Երեկ վարչապետն ասում էր՝ շուռ տանք աշխարհը, այս համակարգը պետք է շուռ տրվի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք տեսնում լուծումները», – հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:Ալթունյանը փորձեց մեղմել պատգամավորի վրդովմունքը եւ ինչ որ վիճակագրություն ներկայացրեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում բարձրագույններից մեկն է: «Միգուցե դա մեր ժողովրդի գենետիկան է, բայց դա փաստ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում կյանքի միջին տևողությունը 71.6 է»: Ինչ վերաբերում է պատգամավորի նշած խնդիրներին, նախարարն ընդունեց, որ համակարգում բոլոր այդ խնդիրներն առկա են, դրանք նորություն չեն և դրանց դեմ պայքարում են տարբեր մեթոդներով: «Նույն տատիկները, որոնց մասին պատմում եք, գալիս են պոլիկլինիկա և ասում՝ բալիկ ջան, ինձ ռենտգեն արա, և ինչքան մոտենան, այդքան ռենտգեն, սոնոգրաֆիա կանեն մինչև գումարը վերջանա: Մենք պետք է սովորենք ասել՝ ոչ: Եթե այդ ախտանիշների դեպքում համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում, ապա տատիկին պետք է մերժել: Չունի պետությունն այդքան գումար, որ կատարի ուղղակի ցանկություններ՝ առանց ցուցումների: Դա նշանակում է, որ այսուհետև մենք ուղղորդվելու ենք բժշկական արձանագրություններով, գումարը հաշվարկվելու է ըստ բնակչության հիվանդացության՝ այդ կերպ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը»։Նախարարն այնքան ջուր ծեծեց, որ տեղի տվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորների նյարդերը։Խոսրով Հարությունյանը բարձրաձայնեց ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին՝ նկատելով, որ եթե բոլոր բժիշկներին էլ ձերբակալեն, միևնույն է, կոռուպցիան չի նվազի: «Ստվերը նախարարությունում է, ստվերն այնտեղ է, որտեղ մշակվում է համակարգը»,- ասաց Հարությունյանը, մասնավորացնելով, պետպատվերի ոլորտում «բեսպրիդել» վիճակը. «Փող տաս՝ կանեմ, սա «բեսպրիդել» վիճակ է: Ձեր համակարգում ամենակատաղի, ամենաանառողջ մրցակցությունն է»: Լևոն Ալթունյանը բացեց փակագծերը, ասաց, որ իրենք ունեն սահմանափակ գումար և կոնկրետ քանակի հիվանդություններ: «Այդ երկուսը չեն համընկնում իրար: Մեր բժշկական ծրագրերը նման են կենացների, բայց գումարը սահմանափակ է: Եկեք կենացներից անցնենք հնարավորությունների»,- ասաց նախարարը՝ ակնարկելով, որ մինչեւ հիմա ոլորտն առաջնորդվել է կենացային ճառերով ու իրականությանը չհամապատասխանող ծրագրերով, կամ կարճ ասած՝ «կուտ» է տվել մարդկանց ու սնել կենացային խոստումներով։ Իսկ ինքն, ահա, ռեալ գործով է զբաղվում, կրճատում է համակարգը ու վաստակաշատ բժիշկներին։ Նա ասել էր, որ անառողջ է, երբ նախարարության աշխատակազմի 95 տոկոսը բժիշկներ են, պետք են մենեջերներ ու ֆինանսիստներ: Արդեն լրագրողների հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, ինչպե՞ս է բժիշկներին վերածելու ֆինանսիստների ու մենեջերների, նա պատասխանեց՝ կվերածեմ, կտեսնեք: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am