Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության մամուլի գրասենյակը պաշտոնապես կոչ է արել Դիարբեքիրի նահանագպետ Հուսեյ Աքսոյին հասարակությանը ներկայացնել նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ «բոլոր խաղաքարտերը». այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Մինչդեռ ահաբեկչության օրը՝ պայթյունից ժամեր անց, Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը շտապել էր հայտարարել, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:
Քրդամետ կուսակցության մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրան տեքստում ընդդիմադիրները մեղադրել են Դիարբեքիրի քաղաքապետին սուտ լուրերի միջոցով հասարակությանն ապակողմնորոշելու և կուսակցության անդամներին որպես թիրախ ցույց տալու համար:
Մամուլի գրասենյակից նաև հաղորդել են, որ գործի դրված պայթուցիկը պայթել է իր նպատակակետին չհասած, և որ իրական թիրախը իրենց կուսակցության անդամներն են եղել, որոնք հրաշքով են փրկվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով:
Նշենք, որ նույն օրը Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից