Հունաստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանը
Հունաստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանին գտնվող İpsala ու Pazarkule հսկիչ-անցագրային կետերը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, հայտնում է Trend-ը: Սահմանի փակման պաշտոնական պատճառ է նշվում ֆերմերների բողոքի ակցիաները, որոնք անցկացվում են Թուրքիայի հետ սահմանակից բնակավայրերում:
