Տուգանք՝ «Ո՛չ «Գազպրոմին» գրառմամբ պաստառի համար
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Քութայիսում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցչությանը տուգանել են 1000 լարիով (մոտ 405 դոլար)։ Տուգանքը սահմանվել է նրա համար, որ գրասենյակի պատշգամբին կախել են «Ո՛չ «Գազպրոմին» գրառմամբ պաստառ։ Քութայիսի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Զվիադ Ցիկաձեն հայտարարել է, որ այդ շենքը մշակութային ժառանգության հուշարձան է, և արգելված է դրա վրա որևէ պաստառ կախելը։
