Դեռահասը սելֆի անելիս մահացել է՝ ընկնելով գնացքի տակ
Հնդիկ դեռահասը սելֆի անելիս մահացել է՝ ընկնելով գնացքի տակ: Այս մասին հայտնում է Indian Express պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ 11-րդ դասարանի աշակերտ Դինեշ Կումարն ընկերոջ հետ զբոսնել է երկաթուղու երկայնքով՝ Չեննաիի արվարձան Վանդալուրում: Կումարը փորձել է լուսանկարվել մոտեցող գնացքի ֆոնին և ընկել է դրա տակ ու տեղում մահացել:
