Եվրոպական խոշորագույն մեդիակոնցեռնը հեռանում է Թուրքիայից
Գերմանական խոշորագույն մեդիակոնցեռններից մեկը՝ «Axel Springer» -ը հեռանում է Թուրքիայից: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գլխավոր տնօրեն Մատիա Դյոպֆները նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են, ոտնահարվում է մամուլի ազատությունը, հետևաբար իրենք որոշել են դուրս գալ այդ երկրից: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Գերմանական ընկերությունը բաժնետոմսեր ունի թուրքական «Doğan Yayın Holding»-ում, որոնք աստիճանաբար կվաճառվեն: Դյոպֆները տեղեկացրել է, որ «Axel Springer»-ն այլևս ներդրումներ չի կատարի Թուրքիայում, իսկ մինչև 2022թ. ամբողջությամբ կվաճառի «Doğan Yayın Holding»-ում իր բաժնեմասը:
Նշենք, որ «Axel Springer» -ը աշխարհի ավելի քան 30 երկրներում 150-ից ավելի ամսագիր և թերթ է հրատարակում: Եվրոպայի ամենախոշոր մեդիակոնցեռնների թվին պատկանող այս ընկերության տարեկան միջին եկամուտը կազմում է 1 մլրդ դոլար:
