Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպ նահանգի բնակավայրի նկատմամբ
Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերականգնել են վերահսկողությունը Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Դվեյր Ալ-Զեյթուն բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումը դաշնակցային ուժերի հետ համագործակցությամբ վերականգնել է անվտանգությունն ու կայունությունը Հալեպի հյուսիսային Դվեյր Ալ-Զեյթուն բնակավայրում»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
