«Անպաշտպան պաշտպանի» հրաժարականի պատճառը
Տարեվերջին ՄԻՊ-ը հաստափոր ու գրագետ զեկույց ներկայացրեց, ինչն էլ պատճառ դարձավ նրա հրաժարականի համար: Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը: «Այսօր մենք պետք է խոսեինք ոչ թե անձի մասին, այլ երեւույթի մասին՝ ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ասում եք պաշտպանված չէ, դուխով աշխատեր… քաղաքական ուժերի նկատմամբ ինչպե՞ս վարվեցին, ընդհանրապես ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում: ՄԻՊ-ը մեն-մենակ պետք է դիմակայե՞ր, ողջ բանակով չեն դիմակայում այն երեւույթին ինչ տեղի է ունենում մեր երկրում, ինչի՞ մասին է խոսքը։ Անձեռնմխելի մարդիկ չեն կարողանում դիմակայել, իրենց անձը չեն կարողանում պաշտպանել, ուր մնաց անպաշտպան՝ մարդու իրավունքների պաշտպանը»,- հայտարարեց նա:
