ՄԻՊ երդման մեջ ավելացնել «Երդվում եմ՝ հրաժարական չեմ տալու»
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համոզված է. «ՄԻՊ-ը պետք է հասկանա, որ իր գործը դժվար է եւ չպետք է ոչ մի դեպքում հրաժարական տա:Ես բոլոր բացատրությունները նրա չեմ ընդունում: Այնպիսի մարդ բերեք, որ ոչ մեկից չվախենա, թե չէ՝ խփել են, ծեծել են, վախեցրել են, ես լուրջ չեմ վերաբերվում դրանց: Ծեծում, կաշառում են նրան, ով թույլ է տալիս դա: Այնպիսի մարդ բերեք, որ կարողանա տղամարդավարի ասի՝ օրենք կա»: ՄԻՊ-ի երդման մեջ ավելացնել «երդվում եմ՝ հրաժարական չեմ տալու արտահայտությունը»,-առաջարկեց Հակոբյանը:
