Արամ Ասատրյանի մահվան տասնամյակն ու Գրիգոր Նարեկացու սրբադասումը

Տարիներ անց մեր օրերի պատմագիրը մոտավորապես այսպիսի տեքստ կարող է գրել Հայաստանի ներկայի մասին. «2016 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում  Վատիկանում Հռոմի պապը սրբադասեց հայ միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն: Այդ նույն թվականին  Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնում քաղաքային ավագանին փողոց անվանակոչեց գուսան Արամ Ասատարյանի անունով՝ ի հիշատակ նրա մահվան տասնամյակի»: Էջմիածնի փողոցներից մեկն, ինչպես հայտնի է,  անվանակոչվելու է հայտնի ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է  Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ: «Որոշվել է, որ Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, ուր ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին»,- նշված է Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության մեջ: Փաստորեն Արամ Ասատրյանը գուսան է  եղել, մենք չենք իմացել: Ի վերջո եթե կոչողը Էջմիածնի «լեգենդար» քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է, ով հավանաբար իր անվանակոչումների որոշումները համաձայնեցնում է  իր «լեգենդար» հոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, միանգամայն հնարավոր է, որ Արամ Ասատարյանը կոմպոզիտոր էլ կոչվի: Փաստորեն  եթե Սպիտակցի Հայկոն, Թաթուլը, երգիչ Ուզբեկը և այս շարքի մյուս ռաբիսները ևս ապրած լինեին Էջմիածին քաղաքում, ապա վաղ թե ուշ այդ փողոցները ևս կկրեին նրանց անունները:  «Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթեն իրենց անունով փողոց չունեն, իսկ հայոց լեզուն ու հայկական մշակույթն աղավաղած Արամ Ասատրյանի անունով փողոց են ցանկանում անվանափոխել: Քուրդ Իբրահիմից «Սև սև աչեր» թարգմանած անձնավորությունն իրավունք չունի Կոմիտասի հետ նույն հարթության վրա դասվել: Աշխարհին Կոմիտաս ու Խաչատրյան տվեցինք, մեզ Արմենչիկ ու Արամ Ասատրյան պահեցինք: Ողբամ զքեզ, հայո՛ց աշխարհ»,- սա մեջբերում է պարարվեստի  գործիչ Գագիկ Գինոսյանի «Հայու տեսակ» հաղորդումից: Երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ հայտարարել է, որ Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելը մեր ժողովրդի տգիտության հետևանքն է: Երկու գնահատականն էլ ցավի և ճշմարտության ճշգրիտ միախառնում են: Մենք էլ, մեր հերոսներն էլ կրակն ենք ընկել տգետ իշխանավորների, նրանց ռաբիս շրջապատի և խայտառակության չափ նեղ մտահորիզոնի ձեռքը: Կարեն Գրիգորյանը Էջնիածինում, մեկ ուրիշը մեկ այլ վայրում համայնքը, երկիրը, պետությունը և ընդհանրապես այն ամենը, որոնք  կոչվում են արժեքներ, համարում են իրենց սեփականությունը: Կուզեն փողոց կանվանակոչեն կամ կանավանափոխեն, կուզեն կնվիրեն, կուզեն Արամ Ասատարյանի <<հայ եմ ես, հայ ես դու, վախ քո ցավը տանեմ ես>> երգը Էջմիածնի օրհնրեգ կհռչակեն,  չեն ուզի՝ Էջմիածնի փողոցներով ոչ ոք չի երթևեկի, չեն ուզի էջմիածինցիները իրենց հարսանիքների ու ծննդյան տոների ժամանակ բացի Արամ Ասատրյանից այլ երաժշտություն չեն լսի: Իսկ ամենավատն այն է, որ այս ամենը չափ ու սահման վաղուց արդեն չունի: Ու մեկը չկա, որ սրանց ասի. «Լսեք, հարգելի ռաբիսներ, Արամ Ասատրյանին ինչքան ուզում եք սիրեք, նրա երգերը ձեզ համար օրորոցային դարձրեք, բայց երբ դուք նրա անունով փողոց եք կոչում, այն դառնում է նաև դաստիարակություն, այն դառնում է արժեք և քաղաքային մշակույթ: Որովհետև դուք փողոցի վրա անվանատախտակ եք տեղադրելու, իսկ անունը գրանցելու եք  աշխարհագրական անվանումների ռեգիստրում: Այիսնքն՝ ստեղծելու եք մշակույթի պատմություն, որը գուցե ոչ ձեր, բայց շատերի համար վստահաբար կեղծ է: Մշակույթի, երգչի, գուսանի չափանիշները դուք չեք սահմանում, մի՛ մտցրեք  ձեր գլուխը այն հարցերի մեջ, որը ձեր խելքի բանը չէ»: Լավ, ի վերջո, Էջմիածնի ավագանիում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ առաջարկեր   Էջմիածնի անունից պաշտոնապես դիմել մայրաքաղաքի իշխանությանը՝ Երևանի փողոցներից  մեկը Սուրբ Գրիգոր Նարեկացու անունով կոչելու առաջարկով՝ ի հիշատակ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու այս տարվա սրբադասման/ Էջմիածինում Նարեկացու փողոց, եթե դեռ անունը չեն փոխել, կա-խմբ./: Մի՞թե, որպես իրադարձություն սրբադասումը պակաս կարևոր էր, քան Արամ Ասատրյանի մահվան տասնամյակը:   Կարինե Սարիբեկյան    

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակը ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել «Զատիկ» կենտրոնի աշխատակիցները ընտրություններից առաջ 55 հազար դրամ խրախուսում են ստացել Լերմոնտովոյում փորձում են հանք բացել․ բնակիչները դեմ են Երևանում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Հայաստանում Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան Արտակարգ դեպք` Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել բնակելի տանը Ստեփանավանում կարկուտի հետեւանքով տղամարդը վնասվածքներ է ստացել Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ահազանգ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու դեպքեր Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը. Լիբանանի նախագահ Գերմանիայից հերթական արտաքսման չվերթը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով Այսօր տեղացած կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակшրգ ռեժիմ «Կան սահմաններ, որոնք չպետք է անցնել». Լեհաստանն Ուկրաինային հիշեցրել է պատմական տարաձայնությունների մասին «Porsche Macan»-ը Դավթաշենում կոտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am