Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի շեշտադրումները փոխվել են

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն այս պահին սառեցված են: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցին: «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով: Իսկ Հայաստանի նախագահը հստակ հայտարարել էր, որ չի կարող խոսք գնալ կարգավորման շուրջ բանակցությունների մասին քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, քանի դեռ Ադրբեջանը գործնական քայլեր չի ձեռնարկում 1994թ. հրադադարի անժամկետ համաձայնագիրը պահպանելու, իր իսկ ստանձնած պարտավորություները կատարելու ուղ ղությամբ»,- պարզաբանեց Քոչարյանը: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ մեր ԱԳՆ-ն բավարար չափով չի արձագանքում իրադարձություններին՝ փոխնախարարը չթաքցրեց անկեղծ զարմանքը«Կրակողին խոսքով չեն զսպում, եկեք ճիշտ հասկանանք: Այն, ինչ վերաբերում է խոսքին, խոսքն ասվում է, բայց մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն այդպիսի քաղաքականություն է ընտել, և պատահական չէ, որ այն գիծը, որն ընտրել է ՀՀ-ն ապրիլյան պատերազմից հետո, նրա ուղղություններից մեկը կայանում է նրանում, որ ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը և ստեղծել մեխանիզմներ, որպեսզի չլինեն այդ կրակոցներն ու սադրանքները»: Շավարշ Քոչարյանը հավելեց, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի շեշտադրումները փոխվել են: Նրա խոսքով՝ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը, որը չի պահպանում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները` խախտելով հրադադարը, կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում էլ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր պարտավորություններից: «Եթե հիմա այդ երկիրը խախտում է իր միջազգային պարտավորությունները, դա կարող է անել նաև բանակցային գործընթացի ցանկացած փուլում: Շատ է խոսվում հակամարտության կարգավորման փաթեթային լուծման մասին, սակայն փաթեթային լուծման հասնելու համար հարկավոր է անցնել փուլեր: Ուստի Ադրբեջանը ցանկացած փուլում կարող է հրաժարվել, օրինակ, նախորդ փուլերում իր ստանձնած պարտավորությունից»։ Կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար ըստ փոխնախարարի՝ շատ կարևոր է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը և երաշխիքները, որ ապրիլյան դեպքերը չեն կրկնվի: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետարքրվեց, որ հայտնի ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը հայտնել էր այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ խաղաղ համաձայնագիրը իբրեւ արդեն պատրաստ է եղել, բայց հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է ստորագրել այն.«Ինչու ԱԳՆ-ն չի արձագանքում այդ հայտարարությանը» Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն մտադիր չէ պատասխանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի «անհեթեթ» հայտարարություններին։ «Անհեթեթությունը, որի մասին նա խոսում էր, արժանի չէ ԱԳՆ պատասխանին։ Մենք մտադիր չենք որեւէ կարեւորություն հաղորդել անհեթեթ հայտարարություններին։ Մենք մտադիր չենք պատասխանել Մարկովին։ Հիշեցնենք, որ ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով «պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, ամեն ինչ պատրաստ է եղել, մնում էր միայն ստորագրել փաստաթուղթը, սակայն վերջին պահին հայկական կողմը հրաժարվել է ստորագրել այսպես կոչված խաղաղ պայմանագիրը» Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am