«ՌԴ-ն աջակցել է Ադրբեջանին` ԼՂ ներխուժելու հարցում». Ո՞վ կխոչընդոտի ԱՄՆ-ՀՀ միությանը

ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը Վաշինգտոնին թույլ կտա ձեռք բերել վստահելի դաշնակից Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում լարվածությունը ստիպում է արևմուտքին նախկին խորհրդային միության երկրների հետ հարաբերությունները վերանայել այն գիտակցումով, որ նախկին խորհրդային միության տարածքում Ռուսաստանի ազդեցության մեծացումը բերում է Ռուսաստանի կողմից ավելի անկանխատեսելի քաղաքականության: Չնայած ՌԴ-ին զսպելու Արևմուտքի ջանքերը նվազեցրել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ հավանական ագրեսիայի հնարավորությունը՝ ամերիկացի քաղաքական գործիչները ծայրահեղ սխալ են թույլ տվել՝ քիչ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում ՌԴ-ի ապակայունացնող վարքին՝ նման կարծիք է հայտնել գրում է միջազգային հարաբերությունների փորձագետ Սամուել Ռամանին Huffington Post-ում։ Հարավային Կովկասում ԱՄՆ մշտական ներկայության բացակայությունը օգնել է Պուտինին իշխող դիրքեր ձեռք բերել տարածաշրջանում, ինչպես նաև թույլ է տվել Մոսկվային կանխամտածված բորբոքել ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում՝ իր հեգեմոնիկ ձգտումներն առաջ մղելու համար՝ հայտնում է 1in.am-ը։ ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազեցնելու համար ԱՄՆ-ը պետք է զգալիորեն մեծացնի Հայաստանին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնությունը, ինչն իր հերթին թույլ կտա Նահանգներին աշխարհաքաղաքական հենք ձեռք բերել Հարավային Կովկասում: Հեղինակի կարծիքով՝ ամերիկա-հայկական ուժեղացված դաշինքը վերջ կդնի Ռուսաստանի հեգեմոնիային Հարավային Կովկասում և ԱՊՀ երկրներում՝ չորս ուղղությամբ: Առաջինը` նախևառաջ, անվտանգության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը Վաշինգտոնին թույլ կտա ձեռք բերել վստահելի դաշնակից տարածաշրջանում և անհրաժեշտության դեպքում մարտահրավեր նետել Կրեմլին: Ամերիկացի քաղաքական գործիչները Հայաստանին դիտարկում են որպես ՌԴ հավատարիմ դաշնակից, քանի որ երկիրը ՌԴ-ի կողմից ղեկավարվող ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, և կարծում են, որ հետաքրքրված չէ Վաշինգտոնի հետ ռազմավարական համագործակցությամբ: Հայաստանում վերջին հակառուսական ցույցերի ալիքը վկայում է այն մասին, որ նման տեսակետն այլևս արդիական չէ: Հոդվածագիրն անդրադառնում է ապրիլյան քառօրյա պատերազմին՝ նշելով, որ հայերի մի մասի կարծիքով՝ ՌԴ-նը, որը զինում է նաև Ադրբեջանին, աջակցել է վերջինիս ԼՂ ներխուժելու հարցում: Այնուհետև հեղինակը բերում է մի շարք փաստեր՝ ցույց տալու համար, որ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր է ԱՄՆ-ի համար, քան Ադրբեջանը, մասնավորապես՝ հայամետ լոբբիստները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանի պատերազմին՝ այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը հարել է ՌԴ-ին: Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը, հավանական է, ստիպեն Սերժ Սարգսյանին ընդունել ԱՄՆ-ի կողմից տնտեսական և ռազմական աջակցությունը: Երկրորդը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացումը կստիպի Ռուսաստանին նոր դաշնակից փնտրել տարածաշրջանում, որը կլինի նույնքան հավատարիմ, որքան Հայաստանը: Հոդվածագրի կարծիքով՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության ընդլայնումը կնպաստի, որպեսզի Չինաստանն ուժեղացնի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, որի հետ առևտրական կապերը ներկայում երկրին բերում են տարեկան 2 միլիարդ դոլար: Այս դեպքում Հարավային Կովկասում կնվազի նաև Ռուսաստանի հեգեմոնիան: Եթե ԱՄՆ-ը մեծ քանակությամբ զենք վաճառի Հայաստանին Երրորդը, ԱՄՆ-Հայաստան ավելի հուսալի համագործակցությունը կթուլացնի ՀԱՊԿ անվտանգության բլոկի կապը: Չնայած ՌԴ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ տնտեսական առումով ավելի շահավետ է, քան Հայաստանի հետ, ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել ՀՀ-ին՝ ցույց տալու համար ՀԱՊԿ անվտանգության երաշխիքի հուսալի լինելը: Պուտինը հավատացած է, որ Հայաստանը կախվածություն ունի իր երկրից, ուստի զենքի վաճառքը Բաքվին չի դրդի Հայաստանին «դասալիք լինել» ռուսական ազդեցությունից: Այդ պատճառով, եթե ԱՄՆ-ը մեծ քանակությամբ զենք վաճառի Հայաստանին, Պուտինի հավասարակշռության քաղաքականությունը Կովկասում կարող է հօդս ցնդել: Հեղինակր կարծում է, որ Ռուսաստանին հազիվ թե հաջողվի համոզել Ադրբեջանին անդամակցել ՀԱՊԿ-ին, քանի դեռ Հայաստանն անդամակցում է կազմակերպությանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունում արմատական փոփոխությունները կարող են ազդել նաև ԱՊՀ մյուս երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է ուժեղացնել Աստանայի համագործակցությունը Պեկինի հետ, մասնավորապես, անվտանգության ոլորտում, Բելառուսն իր հերթին կփորձի հարաբերությունները բարելավել Եվրամիության հետ: Այսպիսով` ՀԱՊԿ-ը կվերածվի խորհրդանշական կառույցի՝ կարծում է Ռամանին: ԵՎ չորրորդ եզրահանգումը` ԱՄՆ-ը, եթե ընդլայնի Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը, Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Զենք վաճառելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ ՌԴ-ն հավասարակշռություն է պահում հակամարտող կողմերի միջև: Այս լծակը թույլ է տալիս Պուտինին ԼՂ հակամարտությունը կիրառել Մոսկվայի ռազմավարական շահերից ելնելով: Ապրիլի սկզբին, երբ ԼՂ-ում պատերազմական գործողություններ ծավալվեցին, ՌԴ-ի միջնորդությամբ կրկին կրակի դադարեցման ռեժիմ հաստատվեց: Եթե ԱՄՆ-ը մեծացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ապա զգալիորեն կնվազի Ռուսաստանի ազդեցությունը ԼՂ հակամարտության վրա: Չի բացառվում, որ նման սցենարի դեպքում Ռուսաստանն ավելի շատ զենք վաճառի Ադրբեջանին՝ որպես պատասխան միջոց հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման: Հոդվածագրի խոսքով՝ ՌԴ-ն կարող է անգամ դրդել Ադրբեջանին կրկին պատերազմի մեջ ներքաշվել Հայաստանի դեմ՝ ԼՂ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Բայց Պուտինին հազիվ թե հաջողվի նման բան անել, քանի որ վերջին տարիներին ադրբեջանցիները հասկացել են, որ փոքր մասշտաբի ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի ավելի նախընտրելի է լայնամասշտաբ պատերազմից ՝ գրում է հոդվածագիրը և հավելում, որ ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ակտիվացումը ձեռնտու էր Ալիևի կառավարությանը. նա այս կերպ փորձում էր շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսությունում առկա բազմաթիվ խնդիրներից: Եթե ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրի գերժամանակակից ռազմական տեխնիկա՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը հակամարտող կողմերին տրամադրում է խորհրդային զենք, Ադրբեջանը զերծ կմնա լայնածավալ պատերազմ սանձազերծելուց: Ադրբեջանցի քաղաքական գործիչները չեն մոռացել 1988-1994թթ. պատերազմն ընդդեմ Հայաստանի, որի ժամանակ զոհվել է ավելի քան 30 հազար ադրբեջանցի, ուստի Ալիևը չի կարող իրեն թույլ տալ կրկնել 1990-ական թվականների արյունահեղությունը, երբ երկիրը գտնվում է տնտեսական վատ վիճակում, իսկ հասարակության դժգոհությունն օրեցօր աճում է: Այսպիսով՝ ԱՄՆ կառավարությունն այժմ հնարավորություն ունի մեծացնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ Հայաստանի հետ տնտեսական և ռազմական սերտ համագործակցության միջոցով, ինչն իր հերթին թույլ կտա Նահանգներին կարևոր դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և Ռուսաստանին զրկել հավատարիմ գործընկերոջից: Չնայած այս առավելություններին՝ Վաշինգտոնի ադրբեջանամետ սենտիմենտալությունը և ամերիկացի քաղաքական գործիչների անտարբեր վերաբերմունքը Հարավային Կովկասում ծավալվող քաղաքական զարգացումների նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտեն ԱՄՆ-ի և Հայաստանի միությանը տեսանելի ապագայում՝ եզրափակում է հոդվածագիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am