Օմբուդսմենին շանտաժի՞ են ենթարկել. Փաշինյան
5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանին այսօր հաստատվեց Հաշվիչ հանձնաժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովը բաղկացած է ՀՀԿ վեց, ԲՀԿ երկու, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական թեկնածուից,հիշեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը : ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ ինքն առաջարկում է՝ բոլոր խմբակցություններից հավասար քանակությամբ անդամներ լինեն: «Ինչի՞ խոսացրիք»,տեղից հարց ուղղեց Սեյրան Սարոյանը: Պատգամավորները սկսեցին ծիծաղել: «Խոսեցնելն իմ մասնագիտությունն է»,- կատակեց Գալուստ Սահակյանը: Այնուամենայնիվ, նա Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր խմբակցությունից երկուական անդամ լինի հանձնաժողովում, դրվեց քվեարկության,որը ճանցավ: Գալուստ Սահակյանը կոչ արեց խմբակցություններին՝ ներկայացնել իրենց թեկնածուներին: ԱԺ-ն սկսեց քննարկել «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
