Գոնե սա կարող եք չէ՞

ԱԺ-ում շարունակվում է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները։ Ամեն տարի այս գործընթացը «դե ժա վյու» է առաջացնում, հայրենի պաշտոնյաները գալիս ու խոստանում են տքնել այնպես վերաբաշխել սուղ ֆինանսները, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ դառնա շարքայիններիս կյանքը, պետական համակարգի ներկայացուցիչներն էլ ամեն տարի հայտարարում են, թե կրճատել են իրենց ծախսերը եւ բյուջեից քիչ փող են ստանալու, քան նախորդ տարի։ Հետո, բնականաբար, պարզվում է հակառակը, ու մամուլում հայտնվում է պաշտոնյաների՝ բյուջեի հաշվին գլխապտույտ ծախսերի, մի քանի հարյուր հազարի հասնող կոնյակների նախասիրության, թանկ ավիատոմսերի եւ այլնի մասին։ Այդպիսի մի հայտարարություն էլ արվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից, նախագահականին հատկացվող ֆինանսները պակաս են լինելու նախորդ տարվանից։ Նվազումը պայմանավորված է նրանով, որ նախագահի կարգադրությամբ լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը եւ այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում, պարզ ասած՝ մեծ ախորժակը դեռ պահպանվում է... Դիտարկմանը, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, ուստի ճիշտ կլիներ, որ նախագահի աշխատակազմում էլի կրճատումներ լինեին, Արմեն Գեւորգյանը հակադարձեց. «Համակերպվեք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը», Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցի պաշտպանությունը ամբողջ հոգով իր վրա վերցրեց Ռոբերտ Քոչարյանի երբեմնի հավատարիմ մարդկանից մեկը։ «Խնայողությունը խնայողություն, բայց չինովնիկները տասնյակ կիլոմետրեր հեծանիվով չեն գնալու» նեղսրտեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով, նախարարների տեղակալների համար նախատեսված են ծառայողական մեքենաներ։ Նույնիսկ եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա աշխատանքի գնալ հեծանիվով, բարդ է ենթադրել, որ նրանք հեծանիվով նաեւ ծառայողական ուղեւորությունների մեկնեն, նկատեց Հարությունյանը։ «Չեմ կարծում, որ մենք կարող ենք մեզ նման ճոխություն թույլ տալ»,- հեգնեց Հարությունյանը։ Բայց կարող եք չէ՞, ասենք, մի քանի հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենաներով չշրջել, բենզինի ավել «չեկեր» դուրս չգրել բյուջեի հաշվին, կամ ավտոմեքենաները վերանորոգելը ոչ «հրաշագործ» վարպետներին չվստահել, որոնց ծառայությունների դիմաց աստղաբաշխական թվեր են դուրս գրվում։ Գոնե սա կարող եք չէ՞։Թե՞ որոշ պաշտոնյաների մարմնի փափուկ մասերը կնեղանան։ Պարզվեց նաեւ խորհրդարանի բյուջեն են ճշգրիտ հաշվարկել ու ափառ-ցփեռ գումարներ չեն վատնելու։ Առհասարակ այսօր խորհրդարան եկած չինովնիկները աչքի ընկան իրենց «զսպվածությամբ»։ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին սադրել ոչ մի կերպ հնարավոր չստացվեց։ Հանրության մոտ ձեւավորված տպավորությունը, որ իրավապահ համակարգը միայն ոչ խոշոր ձկներին է բռնում, խոշոր մեղավորներն այդպես էլ անպատիժ են մնում,, նա չընդունեք, բայց չկարողացավ հակառակ օրինակն էլ բերել։ Արձագանքելով դիտարկմանը, թե ՊՊԾ գնդի գրավումից շուրջ երեք ամիս անց էլ, երբ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապատի թիկնազորի գործողությունների մասին, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, Հովհաննիսյանը նշեց, որ նախաքննությունը դեռևս շարունակվում է, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը սահմանող հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթ իրականացնող քննիչի թույլտվությամբ:   Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am