ՌԴ-ն նորագույն կործանիչներ է ուղարկել Սիրիա
«Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին հայտնում է,որ Ռուսաստանը Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում է տեղակայել 4 նորագույն Cy-35 կործանիչներ: Թերթը նշում է, որ կործանիչները օդ են բարձրացել Աստրախանից և Սիրիա հասել Կասպից ծովի վրայով՝ Իրանի ու Իրաքի ջրային տարածքներով: «Խմեյմիմ» ռազմաբազայում գտնվում է 70-ից ավելի ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ: Cy-35 կործանիչները փոխանցվել են ՌԴ ռազմատիեզերական ուժերին 2015 թ-ի աշնանը և համալրել Արևելյան ռազմական օկրուգի հակահրթիռային պաշտպանության ու ռազմաօդային ուժերի 303-րդ գվարդիայի խառը ավիացիոն դիվիզիայի 23-րդ կործանիչ ավիացիոն գնդի կազմը:
