«Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ».Առաքել Մովսիսյան
Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից (Շմայս) լրագրողները հետաքրքրվեցին, որ եթե նա նշանակվի մարդու իրավունքների պաշտպան, ի՞նչ կանի: Առաքել Մովսիսյանը իրեն հատուկ քմծիծաղով արձագանքեց. «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց կանեմ»: Հիշեցնենք, որ օրեր Կարեն Ադրեասյանը հրաժարական է տվել, ու հիմա այդ պաշտոնը թափուր է: Քննարկվող թեկնածուների մեջ շոշոփվում է նաև ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը: Աստղիկ Ավագյան
