Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականացող գործողության և լրագրողների ձերբակալության առնչությամբ թուրքական քաղաքացիական հասարակության անդամները հայտնել են իրենց բողոքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, «Ջումհուրիեթ»-ի Ստամբուլի և Անկարայի շենքերի մոտ հավաքվել են զգալի քանակությամբ քաղաքացիներ, ովքեր մշտական հերթապահություն են սահմանել:Հավաքվածների շրջանում են Թուրքիայի լրագրողական համայնքի, Ժամանակակից լրագրողների միության, Թուրքիայի լրագրողների արհմիության և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները, ովքեր նկատել են, որ միայն «դիմադրությամբ կգա մամուլի ազատությունը»:Կատարվածի առնչությամբ հայտնելով իր վրդովմունքը` Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը նշել է, որ ընդդիմադիր մամուլը բացահայտ կերպով լռեցվում է:
Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը