Գերմանական Deutsche Welle գործակալությունը հայտնում է,որ կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է,որ պաշտոնական Բեռլինը խստորեն դատապարտել է Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի և դրա լրագրողների դեմ ոստիկանության գործողությունները:
Ընդգծելով, որ Մերկելը մեծապես կարևորում է մամուլի ազատությունը և որ այս հարցը քննարկվում է Գերմանիայի և Թուրքիայի միջև տեղի ունեցող հանդիպումների ժամանակ` Զայբերտն ասել է. «Նախորդ ամիս Պոտսդամում Մերկելի հյուրերի շարքում էր նաև «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը: Կցանկանայի հիշեցնել Մերկելի խոսքը, որն ուղղված էր Դյունդարին: Կանցլերն ասաց. «Մամուլի ազատությունը հնարավոր է, երբ չկա պետության միջամտությունը և գրաքննություն»: Մամուլի ազատության մասին սրանք են մեր ընկալումներ և այս մասին մենք հայտնել են թուրքական կառավարությանը տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ»:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայում մահապատժի վերականգման մասին թուրք պաշտոնյաների հայտարարություններին` նշելով. «Մահապատժի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է և անփոփոխ: Մահապատիժ կիրառող երկիրը չի կարող դառնալ ԵՄ անդամ: Հետևաբար, մահապատժի ընդունումը կդառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերջը»: Սա ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ Եվրոպայի դիրքորոշումն է այս հարցում,ասել էնա:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը