Ռուսաստանը նոր կործանիչներ է փորձարկում
Ռուսաստանը Սիրիայում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազա է ուղարկել չորս նորագույն «Սու-35Ս» կործանիչներ։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով օպերատիվ զինվորական վարչության մարմինների աղբյուրներին։ Նորագույն կործանիչները, պարբերականի տվյալներով, մի քանի օր առաջ թռել են Աստրախանից և հասել Սիրիա Կասպից ծովով, Իրանի ու Իրաքի օդային տարածքով։ Այդ կործանիչները Ռուսաստանի Ավիատիեզերական ուժերին են հանձնվել 2015 թվականի աշնանը։ Այժմ «Խմեյմիմ» բազայի ավիախմբում կա 70 ինքնաթիռ և ուղղաթիռ։
