Չգնալ փոխզիջման
Ֆրանսիայի կողմից ճնշումը հավելյալ մոտիվացում է պաղեստինցիների համար, որպեսզի բանակցությունների ժամանակ չգնան փոխզիջման: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Իսրայելի վարչապետը նշել է, որ առաջարկի վերջում անթաքույց սպառնալիք կա, որ նախաձեռնության տապալման դեպքում Ֆրանսիան պաղեստինամետ դիրքորոշում կզբաղեցնի շատ հարցերում: Նեթանյահուի խոսքով՝ Ֆրանսիայի կողմից նման հայտարարությունը հավելյալ մոտիվացում է պաղեստինցիների համար՝ չգնալ փոխզիջման: Իսրայելի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է վերսկսել բանակցությունները առանց հավելյալ նախապայմանների:
