Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչ ճանապարհով կդառնա վարչապետ

Ալ Ջազերա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ այդ մասին հարմար կլինի խոսել խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իր կուսակցությունը ստանա բարձր քվե: «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը, ինչո՞ւ, դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում, սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Փաստացի նա չի բացառել իր՝ վարչապետ դառնալու հնարավորությունը, հակառակը՝ մատնանշել է դրա իրականացման ճանապարհը: Լավ քվեներ ստանալու առումով Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն տարիների ընթացքում լուրջ փորձ է կուտակել: Տարիներ շարունակ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ինչքան ուզել, այնքան խփել է»: Հոկտեմբերի սկզբին տեղի ուենցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած երկրում հայտարարված բարեփոխումների մեծ ալիքին և երկրում թևածող ընդգծված դժգոհություններին՝ իշխանությունը վերարտադրվելու ռեսուրսը ամենևին էլ չի կորցրել: Վերարտադրությունը կարող է տեղի ունենալ գործող ՀՀԿ-ական կադրերով, մյուս դեպքում իշխանությանն աջակցող նոր դեմքերով: Սա արդեն, այսպես կոչված, ճաշակի հարց է, նայած Սերժ Սարգսյանը որ պարագայում որ տարբերակը կնախընտրի: Այս իմաստով 2017 թվականին լավ քվեներ ստանալու խնդիրը զուտ տեխնիկական էլեմենտ է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ նախկինում վարչապետ դառնալու ցանկանություն չունենալու հայտարարությանը: Այո՛, նման հայտարարություն Սերժ Սարգսյանն արել է, բայց դրանից հետո անցել է ժամանակ, եղել են նաև այլ հայտարարություններ: Սերժ Սարգսյանը վարչապետի, նախագահի կամ ԱԺ նախագահի պաշտոնները զբաղեցնելու ցանկություն չունենալու մասին հայտարարել էր սահմանադրական փոփոխություններից առաջ՝ ընդ որում նշելով, եթե խորհրդարանական բոլոր ուժերը, այդ թվում նաև ընդդիմությունը համախմբվի և կողմ լինի սահմանադրական փոփոխություններին, ապա ինքը չի դառնա վարչապետ: Ընդդիմությունը, սակայն, նրա այդ առաջարկը չընդունեց , սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ակտիվորեն <<ոչ>>-ի քարոզչություն կազմակերպեց: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն ունի քաղաքական հիմնավորում, թե ինչու հրաժարվեց վարչապետ չդառնալու մտադրությունից: Իր վերջին հայտարարություններում նա մշտապես ասել է, որ այդ հարցին 2017-ից հետո կանդրադառնա: Իսկ ընդհանրապես անկախ զբաղեցրած պետական պաշտոնից՝ իշխանությունից հրաժարվելու հայտարարություն Սերժ Սարգսյանը երբևէ չի արել ու ըստ ամենայնի չի էլ պատրաստվում անել: Հակառակ պարագայում նա կարող էր հայտարարել, որ իր նախաձեռնությամբ Հայաստանն ունի նոր վարչապետ, որը հանդես է եկել հավակնոտ ծրագրերով, և ինքը՝ իբրև նախագահ և իշխող քաղաքական մեծամասնության լիդեր, լիահույս է, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից հնարավորություն կունենա իրագործելու իր հավակնոտ ծրագիրը, որի քաղաքական պատասխանատվությունը նաև ՀՀԿ-ինն է: Բայց Սերժ Սարգսյանը նման բան չի հայտարարել, ավելին՝ նա մատնանշել է, թե ինչ է իրեն պետք՝ իշխանությունը չհանձնելու համար: Խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը դառնում է պետության ամենակարևոր պորտֆելը, հետևաբար հենց այդ պոշտոնը զբաղեցնելով էլ Սերժ Սարգսյանը կլուծի իշխանությունը պահելու խնդիրը: Ինչ վերաբերում է քվեներին, ՀՀԿ-ն, իր կողքին ունենալով նաև ՀՅԴ-ի և վերածնված ՕԵԿ-ի աջակցությունը, վստահաբար կունենա 50 տոկոս + 1 ձայն: Բայց Սերժ Սարգսյանը շատ ավելի հեռատես ու իմաստուն գործիչ է՝ նա մտածել է ամեն ինչի մասին: Նա ամեն ինչ կանի, որպեսզի խորհրդարանի մնացած ձայները, որոնք, այսպես կոչված, երկրորդ ուժին կամ ընդդիմությանն են բաժին հասնելու, լինեն լիովին վերահսկելի: Թեև ու անողնաշար ընդդիմություն ստեղծելու հարցում Սերժ Սարգսյանը բացառիկ վարպետ է: Ով էլ լինի քաղաքական երկրորդ ուժը՝ վերածնված ՕԵԿ-ը, քաղաքականություն վերադարձած Ծառուկյանը, թե ՀԱԿ-ն ու Նիկոլ Փաշինյանի <<Քաղաքացիական պայմանագիր>>-ը, Սերժ Սարգսյանը խնդիր չի ունենալու: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am