«Մեղրամիսի» տխուր վերջաբանը

ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնող երկրների շարքում եվրասիական ինտեգրման հանդեպ աջակցությունը 2016թ․ ամենամեծ անկումը գրանցել է Հայաստանը՝ 56-ից 46%-ի: Այսպիսի տվյալներ է հրապարակվել «Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական նախագծի զեկույցում։ Նշվում է, որ աջակցության ընդհանուր մակարդակը գերազանցում է 60%-ը և ընդհանուր առմամբ ինտեգրումը դեռ պահանջված է, իսկ անկումը տեղի է ունեցել ինտեգրման հանդեպ անտարբեր վերաբերմունք ունեցողների մասնաբաժնի աճի հաշվին։ Առանձին նշվում է Հայաստանը, որի դեպքում այդ ցուցանիշն աճել է նաև բացասական գնահատականների հաշվին։ Աճ գրանցվել է միայն Բելառուսում։ ԱՊՀ մյուս երկրներից ԵՏՄ-ի հանդեպ վերաբերմունքն ունի հետևյալ պատկերը: Տաջիկստանում՝ ԵՏՄ անդամակցության ամենահավանական թեկնածու երկրում, Միություն մտնելու հանդեպ աջակցությունը 2016թ․ կազմել է 68%՝ 2015թ․ 72%-ի համեմատ։ Մոլդովայում՝ 2016-ին` 19%, 2015-ին` 31%: «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների գնահատում» կատեգորիայի տակ ցուցանիշները նույնպես նվազման մասին են վկայում, և եթե մյուս երկրների դեպքում նվազումը չի գերազանցում 10%-ը, ապա Հայաստանի դեպքում անկումը եղել է 12%: Հայաստանում նախորդ տարվա համեմատ ավելի ցածր են գնահատել նաև ԱՊՀ երկրների՝ մեր երկրի հանդեպ բարեկամ լինելը․ 72%` 2016 թվականին,  2015թ․ 87%-ի համեմատ։ «Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական նախագծի հարցումներին 2016թ․ մասնակցել է ավելի քան 8,5 հազ․ մարդ ԱՊՀ յոթ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում։ Գնահատելով հետազոտության արդյունքները՝ Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը կարծիք է հայտնել, որ եվրասիական ինտեգրման «մեղրամիսն» ավարտվել է։ «Քաղաքացիները ավելի հաճախ են սկսել գնահատել ընթացիկ վիճակը, ինտեգրման կոնկրետ արդյունքները, այն, թե ինչպես է ազդում իրենց կյանքի վրա»,- «Իզվեստիա» թերթին ասել է Վինոկուրովը, հայտնում է civilnet-ը։  Թերթի զրուցակից բոլոր փորձագետները համարում են, որ 2012թ․ Մաքսային միության տեսքով «ինտեգրման պայթուցիկ էֆեկտին փոխարինելու եկան կենցաղային խնդիրները», որոնք կապված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ փորձագետները ինտեգրման աջակցության նվազումը նույնպես կապում են տնտեսական իրավիճակի փոփոխության հետ։ «Հայաստանի անդամակցությունը Միությանը համընկավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական դրության վատթարացման հետ, որից այդ երկիրը մեծ կախման մեջ է դրամական փոխանցումների, արժույթի փոխարժեքի տեսանկյունից։ Ռուբլին ընկավ, դրամը՝ ոչ, ինչը հանգեցրեց առևտրաշրջանառության նվազման։ Հայաստանը նույնպես ստիպված եղավ արժեզրկել իր դրամական միավորը։ Այս վատ կողմերը կապում են ԵՏՄ մտնելու հետ»,- կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փորձագետ Կոնստանտին Տասիցը։ Նրա համոզմամբ՝ միայն հիմա, երբ հոսքերը սկսեցին վերականգնվել, Հայաստանին «տեսանելի դարձան միության անդամակցության առավելություններն ու թերությունները»։ Աջակցության նվազման մյուս պատճառն այն է, ըստ փորձագետի, որ հայերը Ռուսաստանին ընկալում էին որպես քաղաքական դաշնակից, որից այս տարվա ապրիլին Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ ակնկալում էին, որ միանշանակորեն հանդես կգա իրենց կողմից։ Ընդ որում, ասում է նա, Ռուսաստանը հանդես եկավ որպես խաղաղ կարգավորման միջնորդ։ «Դա օգտագործվեց տարբեր արևմտամետ լրատվամիջոցների կողմից տարաձայնությունները խորացնելու համար»,- նկատում է Տասիցը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին գերճշգրիտ զենքի մատակարարումը «մասամբ հավասարակշռեց իրավիճակը»։ Հայաստանում եվրասիական ինտեգրման հանդեպ հետաքրքրության նվազումը խիստ օրինաչափ է: Նույնիսկ Ռուսաստանից կախվածության պայմաններում, երբ մեր հարյուր հազարավոր ընտանիքներ գոյատևում են Ռուսաստանից փոխանցումների միջոցով, Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակն էլ ավելի վատթարացավ հենց` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Դա ակնհայտ փաստ է: Որքան էլ մեզ փորձեն համոզել, թե Ռուսաստանի տնտեսական վիճակը, մասնավորապես` արևմուտքի կողմից կոշտ պատժամիջոցներն էին պատճառը, որ Ռուսաստանին չի հաջողվում ԵՏՄ կառույցին կենսունակություն ապահովել, միևնույն է փաստ է, որ այդ կառույցի ներսում խնդիրներ կան նույնիսկ անդամ պետությունների միջև, մասնավորապես` Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները բացահայտ չեն վստահում Ռուսաստանի ղեկավարին և շատ բաց առիթն եղած դեպքում` դժգոհում են ու սուր քննադատության են ենթարկում Մոսկվայի քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, որտեղ իշխանություններն ամբողջապես բոլոր թելերով կապեցին երկիրը Ռուսաստանի հետ` այսօր «վայելում են» դրա պտուղները: Գոնե վարչապետի մակարդակով արձանագրվեց, որ երկրի տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am